«» Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է․«Ամերիկայի նպատակը մեկն է՝ կլանել Իրանը։ Այսինքն՝ կրկին Իրանը դնել իրենց ռազմական, քաղաքական և տնտեսական վերահսկողության տակ։ Եվ սա կապված չէ միայն ԱՄՆ-ի ներկայիս նախագահի հետ, և կապված չէ հենց այն անձի հետ, ով այսօր նախագահ է։ Սա Ամերիկայի քաղաքականությունն է»։               
 

Բա չիմացաք…

Բա չիմացաք…
17.01.2026 | 16:13

Արմավիրի մարզի դատարանը բավարարել է Գևորգ եպիսկոպոս Սարոյանի միջնորդությունը և կիրառել հայցի բավարարման միջանկյալ միջոց։

Որոշման համաձայն` Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կվերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը։

Մեկ այլ հայցով էլ դատարան է դիմել Հուդա Իսկարիովտացին` խնդրելով իրեն այլևս չհամարել մատնիչ (չվերադարձնելով 30 արծաթը), իսկ մինչ վերջնական դատական ակտի հրապարակումը` կիրառել հայցի ապահովման միջանկյալ միջոց` վերականգնելով իրեն 12 սուրբ առաքյալների շարքերում։

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 369

Մեկնաբանություններ